Կապանի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
18.03.2021 11:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 17-ին Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 50-ամյա Արթուր Պ.-ին, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: