Կապանի ոստիկանները նախկինում կատարված գողություն են բացահայտել

2016 թ. հունիսի 27-ին ոստիկանության Կապանի բաժին մի կին իրեն անհայտ պայմաններում դյուրակիր համակարգիչը կորցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել: Հարուցված քրեական գործի վարույթը հետագայում կասեցվել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համակարգիչը Կապանի դպրոցներից մեկից գողացել էր նույն դպրոցի աշակերտներից մեկը:
20-ամյա երիտասարդի նկատմամբ գողության փաստով մեղադրանք է առաջադրվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: