Կապանի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին, ժամը 23.20-ին, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Քարաշեն գյուղի հատվածում, հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Արա Ա.-ն, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					