Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կապանում
16.03.2022 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կապանի բաժնի ծառայողները մարտի 15-ին Կապանի Հալիձոր թաղամասից բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Վ.-ին, որը մարտի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: