ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կասկածանքը հաստատվեց

17.12.2014 14:33 Գողություն

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ուղեկցող ջոկի ծառայողները Գետափ գյուղի «Խնձորանոցներ» կոչվող հանդամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Ս.-ին և 1955 թ. ծնված Զորիկ Դ.-ին՝ վերջինիս վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ Զորիկ Դ.-ն դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գետափ գյուղի վարչական տարածքում գտնվող մի ընկերության պատկանող անասնագոմի տարածքից գողացել է տանիքի ազբեստյա ծածկոցներ /շիֆեր/:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: