ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կասկածանքով բերված տղամարդը խոստովանեց

01.08.2019 16:37 Գողություն

Հուլիսի 31-ին, ժամը 14.35-ին, Նոյեմբերյանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, բաժին է հրավիրվել Այրումի Բարեկամության փողոցի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլին նույն համայնքի մի բնակչի տարածքում գտնվող ցանկապատված այգու կացարանից գողացել է 200 լիտր տարողությամբ պլաստիկ երկու տակառ և ջրի էլեկտրական պոմպ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: