ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից կասկածյալի են բերման ենթարկել

21.11.2018 14:06 Գողություն
Ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից կասկածյալի են բերման ենթարկել

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ՃՈ տեսուչ և հայտնել, որ իրեն է մոտեցել 37-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ դրամապանակը գողացել են:
Ժամը 20.00-ին, քաղաքացուհին բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, 1 դոլար, բանկային և կուտակային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները նոյեմբերի 20-ին, ժամը 17.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`