ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կասկածյալը 65-ամյա կին է. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

15.04.2019 12:42 Գողություն

Ապրիլի 12-ին մի ուսանողուհի հայտնել է, որ համալսարանում սեղանին դրված իր պայուսակից գողացել են դրապանակը, որի մեջ եղել է փող և ուսանողական քարտը:
Ապրիլի 13-ին Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ դրամապանակը գողացել է 65-ամյա Լիգիա Մ.-ն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ ապրիլի 9-ին մի ընկերության նախասրահի աթոռի վրայից դրամապանակը նույնպես գողացել է Լիգիան: Դրամապանակում եղել են նույնականացման և տարբեր բանկերի քարտեր, 170 հազար դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`