ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կասկածյալը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին

15.05.2019 16:48 Գողություն

Մայիսի 14-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել 46-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում թիվ 34 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտ, այցեքարտեր և գումար:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 22.30-ին, 1959 թ. ծնված Աղվան Գ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`