1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերել է կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.05.2018 11:03 Սպանություն
Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերել է կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:
Չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը:
Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր 2-րդ փողոցի թիվ 98 տան դիմաց հայտնաբերեց 20-25 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ` գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքի հետքերով:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հստակ համագործակցության, անհետաձգելի գործողությունների իրականացման և իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ճշտվեց կատարվածի շրջանակը և «տաք հետքերով» հայտնաբերվեց կասկածյալը` 1995 թվականին ծնված Ռազմիկ Հ.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Համալիր միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրականացվում են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: