Ոստիկանները բերման ենթարկեցին խանութից գողություն կատարելու մեջ կասկածվողներին
Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 2002 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հայտնել է, որ 2001 թ. ծնված Հայկ Գ.-ի հետ Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող խանութից գողություն են կատարել:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները ժամը 05.30-ին Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հայկ Գ.-ին, 2000 թ. ծնված Գեղամ Հ.-ին և 2001 թ. ծնված Գոռ Հ.-ին:
Ժամը 06.50-ին խանութի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.30-ին, անհայտ անձինք իր խանութից գողացել են փող և գրենական պիտույքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: