Խանութից կատարված գողությունը բացահայտվեց: Կատարողներից մեկը ձերբակալված է
Փետրվարի 8-ի առավոտյան ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ալագյազ գյուղի խանութից գողություն է կատարվել: Գողացել էին տարբեր տեսակի ապրանքներ` սեփականատիրոջը պատճառելով 900.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Արագածի և Ապարանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 1993 թ. ծնված Վռամ Խ.-ն և 1986 թ. ծնված Էդվարդ Հ.-ն:
Վռամ Խ-ն Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Վռամ Խ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդվարդ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: