ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են հիդրոէլեկտրակայանից կատարված գողությունը

30.11.2022 11:18 Գողություն

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Քարագլուխ գյուղի 48-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրով անցնող հիդրոէլեկտրակայանի խողովակաշարից տարել են ջրի ծավալը չափող սարք։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Շատին գյուղի 61-ամյա մի բնակիչ էր։ Նա հրավիրվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնեց, որ գողությունն ինքն է արել, իսկ գողոնը թաքցրել է իր առանձնատանը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: