1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կատարվածը բնակարանային գողություն չէր

12.09.2023 12:42 Գողություն
Կատարվածը բնակարանային գողություն չէր

Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է հաղորդում, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսինքն` գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին համապատասխան գործողություններ, իսկ բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել: Տան հարսը հրավիրվեց բաժին, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Նա պատմեց, որ ցերեկը, երբ տնեցիք տանը չէին, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար: Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: