ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կարաոկե ակումբում պայուսակ էին գողացել

18.09.2013 13:11 Գողություն
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1993 թ. ծնված Ռեզա Մ.-ին և 1993 թ. ծնված Ամիրհոսեին Ն.-ին, որոնք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 16 հասցեում գործող  կարաոկե ակումբի սրահից գողացել են 1979 թ. ծնված Նատալի Ս.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 17.000 դրամ և   բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:   
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: