Կարգապահական հանձնաժողովի նիստում
11.12.2014 17:05
Միջոցառումներ
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Հանձնաժողովի աշխատանքները միտված են ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը:
Նիստում հանձնաժողովի անդամները, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկեցին ՀՀ վարչական դատարանում քննված մի շարք գործերի հիման վրա կատարված ծառայողական քննության արդյունքներով նախապատրաստված նյութերն ու դրանց վերաբերյալ կազմված եզրակացությունը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց կարծիքներն ու մտահոգությունները որոշ հարցերի վերաբերյալ: Դրանց շուրջ տեղի ունեցավ քննարկում և կայացվեց համապատասխան որոշում: