ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հրամանը չեղյալ է ճանաչվել

ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. ապրիլի 29-ի համապատասխան ցուցումով` ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ստացվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Հ. Ա.-ի նկատմամբ կատարված ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության և նշված ծառայողական քննության շրջանակներում Մաշտոցի  քննչական  բաժնի  քննիչ,  ոստիկանության  ավագ լեյտենանտ  Ա. Վ.-ին կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանի պատճենները: 
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգությաան վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամանով չեղյալ է ճանաչվել ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Վ.-ին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ վերադասի հրամանը: