ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 6 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 39 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ ընդ որում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը Հանձնաժողովի կողմից քննարկվել են կրկնակի, բացի այդ, 1 ծառայողի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից երկու նյութ է քննվել, որոնցից մեկի արդյունքներով ծառայողն ազատվել է ոստիկանությունից, իսկ մյուսը՝ դադարեցվել է:

Նիստերի ընթացքում Հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 36 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.
- 1 « նկատողություն»,
- 7 «խիստ նկատողություն»,
- 28 «ոստիկանությունից ազատում»:
Ինչպես և՝
- 4 ծառայողի վերաբերյալ ծառայողական քննությունը դադարեցվել է: