ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կայացել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

19.05.2023 11:40 Միջոցառումներ

Մայիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության շտաբի և իրավաբանական վարչության պետերը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», իսկ մյուսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։