ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կարևորվեց Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը

Կարևորվեց Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը
Ապրիլի 30-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համագործացություն իրականացնող ֆունկցիոնալ պատասխանատու կապի  սպաների սեմինար-հանդիպումը: 
Հանցավորության դեմ պայքարի գործում կարեւորելով ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի և տարածքային ստորաբաժանումների միջեւ համագործակցությունը` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը նշեց, որ այսօր այդ համագործակցությունը դեռեւս բավարար հիմքերի վրա չէ. «Համագործակցությունը չպետք է  տարվի միայն  հետախուզական աշխատանքներով, այն պետք է  առավել ընդգրկուն, առավել արդյունավետ լինի բոլոր  առումներով»,- ասաց նա: 
Արդյունավետ համագործակցության անհարժեշտության մասին խոսեց նաեւ  ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: «Ինտերպոլի  բյուրոն անվերջ զարգանում է,  ուրեմն անհրաժեշտ են համագործակցության նոր  եզրեր, նոր մոտեցումներ»: 
Հայաստանի Հանրապետությունում  Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի  ելույթից հետո  ցուցադրվեց Ինտերպոլի մասին պատմող ֆիլմ: 
Սեմինար-հանդիպման ժամանակ ելույթ ունեցողները խոսեցին նաեւ Ինտերպոլի ուղիներով իրականացվող միջազգային  հետախուզման, առեւանգված տրանսպորտային միջոցների հայտնաբերման եւ այլ հարցերի շուրջ: