ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կացնի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Բազումի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով բուժօգնության  են տեղափոխվել 1969 թ. ծնված Վարդուշ Ղ.-ն և 1943 թ. ծնված Զեմֆիրա Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Վարդուշ Ղ.-ի սկեսրայրը` 1939 թ. ծնված Յուրիկ Թ.-ն, իրենց ննջասենյակում, վիճաբանության ժամանակ, կացնով հարվածել է իր և սկեսուրի` Զեմֆիրա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Զեմֆիրա Մ.-ն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ սեպտեմբերի 3-ին  ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:
Յուրիկ Թ.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: