Կաքավ որսացող տղամարդը բերման է ենթարկվել Կապանի ոստիկանություն
Հունիսի 23-ին ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողների և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին Ճակատեն բնակավայրից բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ: Նրա վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կաքավ տեսակի թռչուն:
Տղամարդը բացատրություն է տվել, որ կաքավը որսացել է նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, Ճակատեն բնակավայրի հարակից տարածքից, իր որսորդական հրացանով:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: