ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ և բացահայտում Ճամբարակում

28.04.2015 12:17 Կողոպուտ

Ապրիլի 27-ին, ժամը 17.15-ին, 1974 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Արամ Ո.-ն քաշել-պոկել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Արամ Ո.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: