ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոկայան: Ուղևորներ: Իրարանցում: Ճիշտ այդ պահին կինը տղամարդու գրպանից 30.000 է գողացել

09.10.2015 10:09 Գողություն

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարինե Ա.-ին: Կինը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: