Կեղծ թղթադրամով բենզին էր լիցքավորել
Փետրվարի 21-ին, ժամը 04.15-ին, Գյումրիի Երևանյան խճուղու բենզալցակայանի լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 03.25-ի սահմաններում անծանոթ տղամարդը «Մերսեդես» մակնիշի իր մեքենան 5000 դրամի բենզին էր լիցքավորել, ապա ստանալով 20 000 դրամի մանրը՝ հեռացել էր: Ինքը հետո նկատել էր, որ 20 000 դրամը կեղծ է:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 19.10-ին Արթիկ քաղաքի Գորկու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել Անուշավան գյուղի 29-ամյա բնակչին, նաև բաժին են հրավիրել Հոռոմ գյուղի 17-ամյա մի բնակչի: Բաժնում 29-ամյա երիտասարդը խոստովանել է, որ 20 000 կեղծ թղթադրամը բենզալցակայանում ինքն է իրացրել:
Կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: