1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Առևտուր կեղծ թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Առևտուր կեղծ թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 29-ին Հրազդանի ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ երեք օր առաջ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ 15-ամյա մի պատանու տվել է կեղծ 20 հազարանոց, որպեսզի նա դրանով ծխախոտ գնի։ Պատանին երկու տուփ ծխախոտ էր գնել Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում գործող մի խանութից, և վաճառողուհին, ծխախոտից բացի, նրան որպես մանր տվել էր 18.450 դրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պատանին ներկայացվել է բաժին, իսկ ժամը 13.30-ին Միկրոշրջան թաղամասում հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու կասկածանքով ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել 19-ամյա երիտասարդը։
Բաժին է հրավիրվել նաև վաճառողուհուն, որից ընդունվել է հաղորդում:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեկան վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու և ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու մասին:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: