Հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մեղադրանքով
08.12.2016 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Հովհաննես Ա.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: