Կեղծ դոլարներ. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի բանկի աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցի մասնաճյուղում հաճախորդը ներկայացրել է 50 ԱՄՆ դոլար արժողության կեղծ երեք թղթադրամ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ ձեռք բերելու կամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ, 34-ամյա մի երիտասարդ:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: