Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում
02.10.2019 16:40
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Արամ Պ.-ն, որը սեպտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: