Կենտրոնական բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 8-ին Երկաթգծի փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Ղ.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 8-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 21-ամյա Արմեն Բ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: