Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին սրճարանից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 11-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մայրաքաղաքի կենտրոնում գործող սրճարաններից մեկի դուռն ու դրամարկղերից գողացել 119․000 դրամ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ փաստական տվյալներ ռեռք բերելով գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Հաղորդումից երեք ժամ էլ չանցած մայրաքաղաքում ապրող 18-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միձոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: