Կենտրոնականի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
16.02.2022 11:58
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 15-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 22-ամյա Վարուժան Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: