ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

23.07.2019 14:57 Գողություն

Հուլիսի 20-ին, ժամը 07.32-ին, ոստիկանություն էր զանգահարել Տերյան փողոցում գտնվող արագ սննդի մի կետի մենեջեր և հայտնել, որ կետի դուռը բացել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 07.25-ին անհայտ անձը երկաթյա լինգով բացել է սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են Սարի թաղի 18-ամյա մի բնակիչ և նրա ընկերը:
Հուլիսի 21-ին երիտասարդը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև ընկերոջ ինքնությունը՝ Բուռնազյան փողոցի 17-ամյա բնակիչ, որը նույնպես բերման է ենթարկվել և խոստովանել:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: