ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.09.2019 18:34 Գողություն

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Վերին Շենգավիթում հայտնաբերեցին ու գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։ Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածը գողություն է կատարել Մաշտոցի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկից, երկու անգամ գողություն է արել դարձյալ Մաշտոցի պողոտայում գտնվող մեկ այլ խնութից ու դեղատնից, ինչպես և Կողբացու փողոցում հեծանիվ է գողացել։ Տուժողները ոստիկանություն չէին դիմել, սակայն հանցագործությունները բացահայտվելուց հետո նրանք հայտնաբերվել են ու հաղորդում տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  Դեպքերի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: