ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

29.07.2019 17:21 Գողություն

Հուլիսի 27-ին, ժամը 12.00-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Այասի փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նախորդ օրը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող առևտրի կենտրոնում գողացել է բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցներ և ականջակալներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: