Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 21-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա Գագիկ Պ.-ին, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					