Կենտրոնականի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
13.07.2022 10:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 12-ին Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 54-ամյա Խաչատուր Խ.-ին, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: