Կենտրոնի ոստիկանները հայտնաբերեցին կողոպուտի փորձ կատարած երիտասարդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին տեղեկություններ ստացան, որ երկու օր առաջ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում կողոպուտի փորձ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Կենտրոնի քրեական հետախույզները նույն օպերատիվությամբ պարզեցին նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եվ հենց օգոստոսի 6-ին էլ հայտնաբերեցին Գյումրիի բնակիչ 28-ամյա երիտասարդին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժած անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Կենտրանական բաժին ու հաղորդում տվել։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: