1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնի ոստիկանները բացահայտեցին սրճարանում տեղի ունեցած կողոպուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.10.2019 16:33 Կողոպուտ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.00-ին անհայտ անձը Արամի փողոցի սրճարաններից մեկի սեղանից բացահայտ հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական, սոցիալական և բանկային քարտեր:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել․ նրան պատճառվել էր շուրջ 120 հազար դրամի նյութական վնաս։
Փաստի առթիվ հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին տվյալներ են ստացվել, որ արարքը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 22-ամյա բնակիչը։ Նույն օրը, ժամը 10.20-ին, նա հայտնաբերվել է Նոր Արեշի 8-րդ փողոցում և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: