Կենտրոնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Նոր Խարբերդում
11.05.2018 11:05
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Նոր Խարբերդ 16-րդ փողոցից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Եղիշե Խ.-ին, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: