Կինը հետախուզվում էր խոշոր չափերով կատարած խարդախության մեղադրանքով
24.06.2016 10:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 22-ին, ժամը 17.15-ին, Գյումրիի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1953 թ. ծնված Էլիզա Հ.-ն, ով հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: