«Կիա Օպտիմայի» 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
02.12.2023 12:28
ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մխչյան գյուղի տարածքում, իրար են բախվել «Հոնդա» և «Կիա Օպտիմա» մակնիշի մեքենաներ: «Կիա Օպտիմայի» վարորդը՝ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: