ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարին վերաբերող քննարկում Մոսկվայում

Նոյեմբերի 22-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարությունների քրեական ոստիկանության ղեկավար կազմի հանդիպում-քննարկում: Անդրազգային բնույթի, այդ թվում` կիբեռհանցագործությունների դեմ պայքարին առնչվող քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներ։
Վարդան Վարդանյանը ներկայացրեց կիբեռհանցագործությունների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը, դրա դեմ պայքարում մշակված գործիքակազմը և դրական փորձը։ Նա ընդգծեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը և հույս հայտնեց, որ անդամ պետությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ։
Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվեցին նաև մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները։