Կինը հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
06.08.2016 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 5-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 5 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լուսիկ Մ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: