Կին վարորդի «Նիսանը» անցել է կին հետիոտնի ոտքի վրայով
09.08.2016 11:05
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 8-ին, ժամը 14.40-ին, ոտքի վնասվածքով «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել 1989 թ. ծնված Արմենուհի Հ.-ն և հայտնել, որ Աբովյանի սուպերմարկետի դիմաց ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մագդա Մ.-ն «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելու ժամանակ անցել է Արմենուհի Հ.-ի ոտքի վրայով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: