Կինը գողացել էր դեղատան աշխատակցի հեռախոսը
09.10.2013 15:38
Գողություն
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի 21/5 հասցեի մերձակայքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Ռուզան Ս.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 5-ին նույն փողոցում գտնվող դեղատնից գողացել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նույն օրը երեկոյան ոստիկանությունում հաղորդում էր տվել տուժողը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: