ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կինը խոստովանել է հանցանքը

18.11.2013 15:49 Գողություն
Նոյեմբերի 16-ին ոստիկանության  Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն  գողություններ է կատարել:
Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 21.20-ին, Անահիտ Խ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի Շահումյան 3-րդ փողոցի թիվ 29 ամառանոցից գողացել է բջջային հեռախոս և 20.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: