Գողությունների մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Խուդյակովի փողոցում
 
                                            Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 43-ամյա Գայանե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					