Կինը հրացան և փամփուշտներ է հանձնել
19.07.2014 12:02
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հուլիսի 18-ին ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել մի կին և կամավոր հանձնել հանգուցյալ ամուսնուն պատկանող մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 և 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: