Կինը շտապօգնության ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել
22.08.2016 17:28
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 21-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Թամարա Հարությունյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Թ. Հարությունյանը Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ի հատվածում շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: